ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ղարաբաղյան լեռնային գյուղը կանչում է (լուսանկարներ)

Ղարաբաղյան լեռնային գյուղը կանչում է (լուսանկարներ)
10.05.2016 | 12:35

The New York Times-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ գյուղին՝ հրապարակելով լուսանկարչուհի Անահիտ Հայրապետյանի աշխատանքները:
Լուսանկարչուհին Լեռնային Ղարաբաղում գտնվող իր հայրենի գյուղի հետ կապը պահպանելու համար փորձում է որտեղ էլ լինի՝ Skype-ով միանալ գյուղում ապրող տատի հետ: Նրանք խոսում են ամեն ինչից՝ այդ օրն ընտանիքի կովի տված կաթից մինչև դարեր շարունակ գյուղում ապրող ընտանիքի անդամների պատմությունները: «Եթե գնաք այդտեղ, կիմանաք՝ ով եմ ես և ինչու եմ ես այսպիսին: Դա գեղեցիկ հանգստավայր չէ: 40 ընտանիքից բաղկացած փոքր գյուղ է՝ իրար չափազանց մոտ գտնվող հին տներով: Եկեղեցին այրվել է և երբեք չվերակառուցվեց: Բայց ես ինձ նման եմ այնտեղ»,- պատմել է 34-ամյա լուսանկարչուհին։ The New York Times-ը պատմում է, թե ինչպես սկսվեց Ղարաբաղյան պատերազմը և ինչպես կնքվեց 1994-ի հրադադարը: Թերթը հիշեցնում է անցած ամիս կրկին ակտիվացած ռազմական գործողությունների մասին: Անահիտ Հայրապետյանը պատմում է, որ չնայած ծնվել է Լեռնային Ղարաբաղում, բայց մեծացել է Աբովյանում: Ամռանն այցելել է տատի տուն, այնտեղ է անցկացրել դպրոցական արձակուրդները: Նա գյուղում է եղել 1988-ի պատերազմի ժամանակ, երբ շատ տներ ավերվեցին և սպանվեց Խծաբերդից յոթ երիտասարդ տղամարդ: Գյուղացիները վշտի մեջ էին: «Հինգ տարի երաժշտություն չէր հնչում, անգամ՝ հարսանիքի ժամանակ: Ամեն շաբաթ ողջ գյուղը գնում էր գերեզման, և միակ բանը, որ կարելի էր լսել, դա կանանց լացի ձայնն էր»,- պատմում է Հայրապետյանը: Նա սկսել է լուսանկարել Խծաբերդը և շրջակա գյուղերը 2006-ից: Չնայած ճանաչում է նրանց, ում նկարում է, բայց երբեմն դժվար է։ «Այնքան կորուստ ու ցավ կա ամեն ընտանիքի պատմության մեջ»,- ասում է Անահիտ Հայրապետյանը: Նա պատմել է, որ եթե ընտրություն ունենար, կապրեր Խծաբերդում, որտեղ գիտի բոլորի անունները և նրանց նախնիների պատմությունները:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2286

Մեկնաբանություններ